News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Բրիտանական BBC հեռուստառադիոընկերությունն սկսել է լրտեսների մասին վավերագրական սերիալի ցուցադրումը, եւ սերիաներից մեկը նվիրված է ռուսաստանցի հաղորդավար, հանրային գործիչ, իսկ ԱՄՆ հատուկ ծառայությունների փոխանցմամբ, գլխավոր հետախուզական վարչության գաղտնի գործակալ Աննա Չափմանին:

ՀԴԲ-ի տվյալներով, լրտեսուհին ժամանակին չափից դուրս շատ է մոտեցել Բարաք Օբամային, ինչն էլ դարձել է ձախողման պատճառը:

Ֆիլմի առաջին մասի հերոսը իրաքցի փախստական Ռաֆիդ Ահմեդ Ալվան ալ-Յանաբին է, ով 2000-ականների սկզբին հայտարարել էր, թե Սադդամ Հուսեյնը զանգվածային խոցման զենք ունի, սակայն այն այդպես էլ չէին գտել: Այդ հարցազրույցն էլ դարձել էր Իրաքում պատերազմ սկսելու պատճառ:

Երկրորդ սերիան նվիրված է Աննա Չափմանին: ՀԴԲ-ի փոխտնօրեն Ֆրենկ Ֆիլյուցցին հայտնել է, թե Չափմանը «ավելի ու ավելի է մոտեցել բարձրաստիճան պաշտոնյաներին, եւ այնքան, որ արդեն խնդիր է դարձել»: Հենց դա էլ եղել է նրա շուտափույթ ձերբակալման պատճառը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ