News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ստամբուլահայ հայտնի ռոք երգիչ Հայկո Ջեփքինը թուրքական Remood ամսագրին տված հարցազրույցում նշել է, թե քաղաքացիներն իր տեսքից սարսափում ու քաշվում են։

Հայկոն ասել է, որ իրենց խանութի վաճառողն իրեն տեսնելուն պես սկսում է դողալ։ «Երբ կատակով բղավում եմ. «Ինձ մի հաց եւ մի կոլա տուր», վաճառողը կարծես վախից մեռած լինի»,-ասել է Հայկոն՝ շեշտելով, որ շատերը նույնիսկ վախենում են իր հետ վերելակ նստել։

NEWS.am-ը հիշեցնում է, որ Հայկո Ջեփքինը ծնվել է Ստամբուլում, 1978 թվականի մարտի 11-ին։ Ավարտել է Ստամբուլի հայկական Կեդրոնական վարժարանը։ Թուրքիայի ամենահայտնի ռոք երգիչներից մեկն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ