News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 29
Տեսնել լրահոսը

«Սիրիայի բարեկամներ» խմբի հանդիպումները խաթարում են բռնության դադարեցման ուղղությամբ գործադրվող ջանքերը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` հանդես գալով Մոսկվայի պետական համալսարանի Բաքվի մասնաճյուղի ուսանողների առջեւ:

Նա պարզաբանել է, որ սիրիական ընդդիմությանը «հրահրելը» խոչընդոտում է հակամարտության կարգավորմանը:

«Սիրիայում ցանկանում են լուծել հակամարտությունը միայն կառավարության հետ` հրահրելով ընդդիմությանը: Այդպես կարգավորում չի լինում»,-հայտարարել է նա: Նախարարը նշել է, որ «եթե նույնիսկ սիրիական ընդդիմությունը սրի ատամները, չի կարող հաղթել կառավարության բանակին»,-ասել է Սերգեյ Լավրովը, հաղորդում է «Գազետա.ռու»-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել