Արդյոք գործող փոփոխությունները կարող են ստեղծել գնաճային ճնշումներ եւ հանգեցնել ավտոտրանսպորտային փոխադրումների գների բարձրացման, եւ արդյոք դա կարող է հանգեցնել շղթայական էֆեկտի եւ նպաստել այլ ապրանքների գների բարձրացման. եթե շատ կարճ ամփոփենք, ապա երկու դեպքում էլ պատասխանը ո՛չ է: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, ԱԺ-ում «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանը։

Նրա խոսքով, մինչեւ այս տարվա հունվարի 1-ը Հայաստանում միջմարզային, բացառությամբ Երեւան, տրանսպորտային երթուղիներ սպասարկող ընկերությունները վճարում էին յուրաքանչյուր նստատեղի համար 2600 դրամ հաստատագրված վճար. «Նոր կարգավորումներով հաստատագրված վճարը փոխարինվել է արտոնագրային վճարով, որը կազմում է 2400 դրամ: Այն միկրոավտոբուսները, որի վերջնակետը կամ սկզբնակետը գտնվում  է Երեւանում, հաստատագրված վճարը կազմում էր 3120 դրամ, իսկ արտոնագրային վճարը հիմա կազմում է 3000 դրամ, այսինքն նվազել է 120 դրամով: Միջմարզային ավտոբուսային ընկերությունների համար դրույքաչափի փոփոխություն տեղի չունեցել»,-ընդգծեց փոխնախարարը:

Նրա խոսքով, ներկայումս միջմարզային երթուղային ցանցում շահագործվում է 175 ավտոբուս եւ 535 միկրոավտոբուս. «Ավտոբուսների 65 տոկոսը եւ միկրոավտոբուսներից 82 տոկոսը շահագործվում են բնական գազով, իսկ համապատասխանաբար ավտոբուսների 35 տոկոսը եւ միկրոավտոբուսների 18 տոկոսը շահագործվում են դիզվառելիքով:

Փոխնախարարն ընդգծեց, որ իրենց կողմից իրականացվել է միջմարզային երթուղիներում համեմատական հաշվարկ՝ փոխադրամիջոցների գազի վառելիքի եւ դիզվառելիքի հարկային օրենսդրության փոփոխությունների համադրությամբ։

«Հաշվի են առնվել ինքնարժեքի վրա ազդող այնպիսի գործոններ, ինչպիսիք են վառելիքի եւ քսայուղի ծախսերը, պահեստամասերի մաշվածությունը, հարկային եւ այլ պարտադիր վճարները, աշխատավարձերը եւ այլն։ Արդյունքում, գազով շահագործվող ավտոբուսային փոխադրումների գները 1 ուղեւորի հաշվարկով կնվազեն 8 դրամով, միկրոավտուբուսային փոխադրումների գները՝ 3 դրամով: Դիզվառելիքով շահագործվող ավտոբուսների դեպքում նվազումը կկազմի 10 դրամ, միկրոավտոբուսների համար՝ 1 դրամ», - ասաց փոխնախարարը։

Ի մի բերելով ասվածը, նա արձանագրեց, որ գործող փոփոխությունները չեն կարող հանգեցնել դիզվառելիքով եւ գազով շահագործվող տրանսպորտային միջոցների վերջնական ապրանքների շղթայական բարձրացման. հակառակը, դրանք ունեն գնանկման մղելու ներուժ:

Վառելիքի գների աճը շղթայական էֆեկտ չի կարող ունենալ մյուս ապրանքների գների վրա. Վախթանգ Միրումյան

Համեմատած Վրաստանի եւ Ադրբեջանի հետ մեզ մոտ բարձր է թե կենսաթոշակը, թե միջին աշխատավարձը. Ջավադյան

Պարզվեց՝ կարագն ավելի օգտակար է, քան ձեթը, դրա համար կարագը թանկացավ. Արթուր Ջավադյանի մեկնաբանությունը

«Հարեւան երկրներում գնաճն ավելի բարձր է եղել». ԿԲ նախագահը մեղադրեց կանխատեսում անող փորձագետներին

Որքա՞ն է կազմել գնաճը Հայաստանում. թվեր ներկայացրեց վիճակագրության ծառայության պետը

Մենք այստեղ չենք հավաքվել, որ թոզ փչենք ու գնանք. Շարմազանովն ու Փաշինյանը բանավիճեցին