News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում տարեկան փաստացի գնաճը գրեթե համընկել է ԿԲ կանխատեսմանը եւ կազմել է 2.6 տոկոս, որը թույլատրելի միջակայքի ստորին սահմանի մոտ է: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, ԱԺ-ում առանձին ապրանքատեսակների գնաճի թեմայով լսումների ժամանակ հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

Համեմատության համար նա նշեց, որ հարեւան երկրներում գնաճն ավելի բարձր է եղել. «Հարեւան Վրաստանում գնաճը 2017-ին կազմել է 6,7 տոկոս, Ադրբեջանում՝ 7,9 տոկոս, Ռուսաստանում, 2,5, Ուկրաինայում՝ 13,7 տոկոս, Մոլդովայում, 7,3, Թուրքիայում՝ 19,9, Իրանում՝ 10 տոկոս: Իսկ եթե նայենք կուտակային՝ 2016-2017 թվականներին, Հայաստանում գնաճը կազմել է 1,5 տոկոս, քանի որ 2016-ին ունեցել ենք դեֆլյացիա 1,1 տոկոսի չափով: Վրաստանում գնաճը կազմել է 8,6 տոկոս, Ադրբեջանում՝ 24,6, ՌԴ-ում՝ 8 տոկոս, Ուկրաինայում՝ 27,8, Մոլդովայում՝ 10, Թուրքիայում՝ 21,5 տոկոս, Իրանում՝ մոտ 20 տոկոս»:

Արթուր Ջավադյանը նշեց նաեւ, որ ԿԲ-ն 2017-ին շարունակել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ մեղմելով գնանկումային միջավայրը:

Նրա խոսքով, 2014 թվականից հետո Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2016-ին կազմել է 2013-ի ցուցանիշի 94 տոկոսը, իսկ 2017-ին, իրենց գնահատմամբ, ամբողջությամբ վերականգնել են այդ ցուցանիշը:

«Գնաճի սպասումները վերջին 2 տարիներին նվազել են: Նվազել են տոկոսադրույքները, ֆինանսական հատվածը ապադոլարիզացվել է, դրամային ավանդների աճը կազմել է 33,5 տոկոս: Վարկավորման կառուցվածքում դրամային վարկերի աճ է արձանագրվել ավելի քան 28 տոկոսով:

Սակայն պայմանավորված ակցիզային հարկի եւ մաքսատուրքերի դրույքափաչերի, ինչպես նաեւ մի քանի ապրանքների գնաճով պայմանավորված ավելացել են գնաճային սպասումները, որոնք ուժգնանում են որոշ փորձագետների, գործիչների մամուլում չհիմնավորված, սպեկուլյատիվ շահարկումներով: Մենք այդ սպասումները գերագնահատված ենք համարում»,-ընդգծեց Ջավադյանը:

Ինչ վերաբերում է 2018-ին գնաճի գնահատականին, ԿԲ նախագահն ասաց. «Ըստ ԿԲ-ի դիտարկումների, չնայած բեինզին, սեղմված գազի ու դիզվառելիքի գների աճին, 2018-ի հունվարի գնաճը կլինի նախորդ տարիներին արձանագրվածի շրջանակներում: Հարկային եւ մաքսային դրույքաչափերի աճերի ազդեցությունը գնահատում ենք առավելագույնը 1.3 կետ: 2018-ի համար ԿԲ-ն կանխատեսում է, որ գնաճը աստիճանաբար կմոտենա 4 տոկոս նպատակային ցուցանիշին եւ կկայունան դրա շուրջ»:

Որքա՞ն է կազմել գնաճը Հայաստանում. թվեր ներկայացրեց վիճակագրության ծառայության պետը

Մենք այստեղ չենք հավաքվել, որ թոզ փչենք ու գնանք. Շարմազանովն ու Փաշինյանը բանավիճեցին

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ