«ՋԻ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊ ընկերությունը նախատեսում է միանալ աշխարհի առաջատար գարեջրագործական խմբերից մեկին՝ «Կառլսբերգ Գրուպ»-ին՝ Հայաստանում վերջինիս և «ՊեպսիԿո» ընկերության միջև ռազմավարական գործընկերության ընդլայնման շրջանակում։

Գործընկերության շրջանակում «Կառլսբերգ Գրուպ»-ը Հայաստանում կհամագործակցի «ՊեպսիԿո»-ի հետ վերջինիս զովացուցիչ ըմպելիքների և նախուտեստների արտադրության, վաճառքի և բաշխման ուղղություններով, ինչպես նաև կստանձնի «ՋԻ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊ ընկերության տեղական ապրանքային պորտֆելը՝ ներառյալ «Մաքս Փաուեր», «Մաքս Քոֆի» և «Ֆրուտետո» ապրանքանիշերը։

Հայաստանում այս համագործակցությունը կիրականացվի «ՋԻ Պեպսի-Կոլա Բոթլեր » ՍՊ ընկերության ձեռքբերման միջոցով՝ «Կառլսբերգ Գրուպ»-ի և ներկայիս սեփականատեր «Ռեվերի» ընկերության միջև ձեռք բերված համաձայնությունից հետո, որով «Կառլսբերգ»-ը ձեռք է բերում ինչպես «ՋԻ Պեպսի-Կոլա Բոթլեր » ՍՊ ընկերությունը Հայաստանում, այնպես էլ «Իբերիա Ռիֆրեշմենթս» ընկերությունը Վրաստանում։ Նախատեսվող ձեռքբերումները կարևոր քայլ են երկու բիզնեսների զարգազման գործում՝ ստեղծելով շարունակական աճի հնարավորություններ։ Հայաստանում ձեռքբերման գործարքը դեռևս ենթակա է հաստատման Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։ Պահանջվող հաստատումը ստանալուց և երկու ձեռքբերումներն ընդգրկող ամբողջական գործարքն ավարտելուց հետո Հայաստանն ու Վրաստանը կդառնան «Կառլսբերգ»-ի գործող շուկաներ։

Սա կարևոր իրադարձություն է «ՋԻ Պեպսի-Կոլա Բոթլեր » ընկերության համար, ինչը ամուր հիմք է ստեղծում հետագա աճի համար՝ որպես մեծ փորձառություն և հնարավորություններ ունեցող միջազգային խմբի մաս։

Այս պահին մեր առօրյա գործունեությունը մնում է անփոփոխ։ Գործարքի ավարտից հետո «Կառլսբերգ Գրուպ» ընկերությունը սերտոերն համագործակցելու է «ՋԻ Պեպսի-Կոլա Բոթլեր » ՍՊԸ ընկերության ղեկավար կազմի հետ՝ բիզնեսը վերլուծելու, ապագա գործառնական մոդելը սահմանելու և ինետգրման գործընթացը կառավարելու նպատակով։ Ինտեգրման ողջ ընթացքում մեր հանձնառությունը մեր աշխատակիցների, հաճախորդների և գործընկերների նկատմամբ շարունակելու է մնալ անփոփոխ։ Մենք շարունակելու ենք գործել սովորական ռեժիմով՝ ապահովելով բիզնեսի անընդհատությունը և պահպանելով «ՋԻ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ ընկերությանը բնորոշող բարձր չափանիշները։

Ընթացքում մենք պարբերաբար կտեղեկացնենք զարգացումների մասին։