News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հայաստանում սննդամթերքի տեսակարար կշիռը սպառողական զամբյուղում կազմում է 41 տոկոս, մինչդեռ Վրաստանում 30 տոկոս է, իսկ զարգացած երկրներում այն չի անցնում 15 տոկոսից, ԱՄՆ-ում, օրինակ 10-11 տոկոս է: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, ԱԺ-ում առանձին ապրանքատեսակների գնաճի թեմայով լսումների ժամանակ հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Նրա խոսքով, Հայաստանում սպառողական զամբյուղում մեծությամբ առաջին 4 ծախսերն են՝ սննդամթերքը, կոմունալ ծառայությունների վճարները, առողջապահությունը եւ տրանսպորտը, որոնց հանրագումարը կազմում է ընդհանուր ծախսերի 74 տոկոսը. «Վրաստանում առաջին 4 ապրանքների ու ծառայությունների ծախսերի հանրագումարը 60 տոկոս է, Ռուսաստանում՝ 65 տոկոս: Այսինքն այդ 4 խումբ ապրանքների ու ծառայությունների թանկացումը մեզ մոտ ավելի բարձր գնաճի է հանգեցնում, քան հարեւան երկրներում»,-ընդգծեց Արթուր Ջավադյանը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ փաշինյանը նկատեց, որ թեեւ նշվում է, որ 2017-ին գնաճը կազմել է 2,6 տոկոս, սակայն օրինակ, կարագի գինն աճել է 48 տոկոսով, խոզի բուդը՝ 31 տոկոսով, խոզի միսը 36 տոկոսով, խոզի միսը՝ 36 տոկոսով, կարտոֆիլը 28 տոկոսով: Մինչդեռ գնանկում է գրանցվել ավելի էժան ապրանքների դեպքում՝ խառը կանաչի (48 տոկոս), խն4որ (30 տոկոս), սխտոր (22,2 տոկոս), հնդկացորեն (21, 9 տոկոս), կանաչ սոխ (18,2 տոկոս):

«Եթե այս ամենի արդյունքում ստացել եք 2.6 տոկոս գնաճ, ճի՞շտ եմ հասկանում, որ այս պայմաններում ամսական 200 հազար դրամ աշխատավարձ ստացող ՀՀ քաղաքացու ամսական ծախսի տարբերությունը պետք է կազմի 5000 դրամ։ Այսպե՞ս է մեթոդաբանությունը»,-հարց ուղղեց Փաշինյանը:

Ի պատասխան, ԿԲ նախագահն ասաց, թե մեթոդաբանությունը Ազգային վիճակագրական ծառայության մեթոդաբանությունն է. «Չեմ կարծում, որ մեր մոտ գնաճի հաշվառումը այլ հիմքերով է կատարվում, քան ցանկացած այլ երկրում։ Ինչ վերաբերում է ապրանքատեսակներին, որը Դուք նշեցիք, ապա կարագի համար առանձին ուսումնասիրություն կատարվել է եւ դեռ մայիս-հունիս ամիսներին ԱՀԿ-ի եւ մի քանի այլ հեղինակավոր ինստիտուտների կողմից հրապարակվել է մի քանի զեկույց, որ այն վնասակարությունը, որի մասին խոսվում էր կարագի մասով՝ խոլեստերին եւ այլն, այդքան էլ ճիշտ չի գնահատվել։ Նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հակառակը՝ կարագն օգտակար է, ձեթի օգտագործումը կանցերոգեն բնույթ է կրում եւ կարագի օգտագործումն ավելի օգտակար է, քան ձեթինը։ Դրա հաշվին կտրուկ ավելացավ կարագի սպառումը եւ պահանջարկը, մի շարք երկրներում կարագի դեֆիցիտ եղավ», -հայտարարեց Ջավադյանը՝ հավելելով, որ հենց այդ դեֆիցիտի հաշվին էլ գները կտրուկ բարձրացան։

«Հարեւան երկրներում գնաճն ավելի բարձր է եղել». ԿԲ նախագահը մեղադրեց կանխատեսում անող փորձագետներին

Որքա՞ն է կազմել գնաճը Հայաստանում. թվեր ներկայացրեց վիճակագրության ծառայության պետը

Մենք այստեղ չենք հավաքվել, որ թոզ փչենք ու գնանք. Շարմազանովն ու Փաշինյանը բանավիճեցին

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան
ՀՀ-ում «Միր» քարտերի արգելափակման հարցը մեդալի երկու կողմ ունի…
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
Շվեյցարիայի բանկերը սկսել են փակել ռուսաստանցիների հաշիվները
Շվեյցարական բանկերը սկսել են չսպասարկել ռուսաստանցիներին...
Թուրքական բանկերը չեն ընդունում վճարումներ Ռուսաստանից. ԶԼՄ
Թուրքական արտահանողները դեռ չեն կարող ստանալ վճարումներ Ռուսաստանից...
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
Ընդհանուր ծավալը՝ 5 մլն ԱՄՆ դոլար...
5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
Բոնուսը ստանալու համար անհրաժեշտ է ունենալ կենսաթոշակային հաշվից/քարտից տարբերվող այլ հաշիվ։ Իսկ բոնուսը վճարելուց հետո կստանաք տեղեկացնող SMS...
Ամենաշատ