News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 15
Տեսնել լրահոսը

Ակցիզային հարկը միակ հարկատեսակն էր, որի բարձրացումը կարող էր չեզոքացնել կամ փոխհատուցել գործարար միջավայրը բարելավող փոփոխությունների արդյունքում պետական եկամուտների նվազեցումը: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, ԱԺ-ում «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը՝ անդրադառնալով վառելիքի ակցիզային դրույքափաչերի բարձրացման պատճառներին:

Նա մանրամասն անդրադարձավ բենզինի, դիզվառելիքի եւ սեղմված գազի ակցիզային դրույքաչափերի բարձրացման ազդեցությանը նշելով. «Կարո՞ղ էր վառելիքի գների աճը շղթայական էֆեկտ ունենալ եւ ազդել մյուս ապրանքների գների վրա: Բենզինի մեկ տոննայի համար ակցիզը բարձրացվել է 15 հազար դրամով, սակայն բենզինը արտադրական նպատակ չունի, հետեւաբար այն այլ ապրանքների գների աճի չի կարող հանգեցնել:

Ինչ վերաբերում է խոցելի խմբերի վրա ազդեցությանը, ապա Հայաստանում հիմնականում մեքենաները շահագործվում են սեղմված գազով: Համեմատաբար հարուստ մարդիկ են բենզին օգտագործում»:

Ինչ վերաբերում է սեղմված գազին, ապա մեկ խմ-ի համար ակցիզային հարկի եւ ԱԱՀ-ի բարձրացումը կազմել է 20 դրամ. «Դրանով հավասարվել ենք այն մակարդակին, որն ունեինք 2015-ին, հետեւաբար ասել, որ դրանով պայմանավորված կլինի տրանսպորտի թանկացում եւ գնաճ, եւս փաստարկված չէ:

Ինչ վերաբերում է քաղաքացիների կողմից սեղմված գազով մեքենա վարելուն, ապա մինչեւ 289 հազար աշխատավարձի պարագայում, հարկային օրենսգիրքը նախատեսել է հարկային բեռի նվազեցում՝ եմակտահարկի դեպքում: Նման աշխատավարձ ստացողները վարձու աշխատողների 90 տոկոսն են կազմում:

Ենթադրենք անձն ստանում է 150 հազար դրամ աշխատավարձ: Նրա համար եկամտային հարկը նվազել է 2580 դրամով: Դա նշանակում է, որ այդ գումարը կարող է փոխհատուցել 130 խմ գազի սպառման գծով ակցիզային հարկի բարձրացման ազդեցությունը»:

Վախթանգ Միրուկյանն անդրադարձավ նաեւ դիզելային վառելիքին՝ նշելով. «Դիզելային վառելիքի գծով ակցիզային հարկը նվազել է. մեկ տոննայի դիմաց դրույքաչափը 35 հազարից հասել է 13 հազար դրամի: Մյուս կողմից դիզվառելիքը ներառվել է ԱԱՀ-ի դաշտում: Մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը դիզվառելիքի գինը 280 դրամ էր, հիմա այն սահմանվեց 440 դրամ: 380 դրամով դիզվառելիք գնողը չէր ունենում ԱԱՀ-ն հաշվանցելու հնարավորություն: Իսկ 440 դրամով գնելու դեպքում՝ մարդը հնարավորություն է ստանում 74 դրամ ԱԱՀ հաշվանցել: Դա նշանակում է, որ նրա համար դիզվառելիքը նրա համար կազմում է 366 դրամ: Այսինքն այս փոփոխությունը պետք է մղեր ոչ թե գնաճի, այլ հակառակը՝ գնանկման»:

Համեմատած Վրաստանի եւ Ադրբեջանի հետ մեզ մոտ բարձր է թե կենսաթոշակը, թե միջին աշխատավարձը. Ջավադյան

Պարզվեց՝ կարագն ավելի օգտակար է, քան ձեթը, դրա համար կարագը թանկացավ. Արթուր Ջավադյանի մեկնաբանությունը

«Հարեւան երկրներում գնաճն ավելի բարձր է եղել». ԿԲ նախագահը մեղադրեց կանխատեսում անող փորձագետներին

Որքա՞ն է կազմել գնաճը Հայաստանում. թվեր ներկայացրեց վիճակագրության ծառայության պետը

Մենք այստեղ չենք հավաքվել, որ թոզ փչենք ու գնանք. Շարմազանովն ու Փաշինյանը բանավիճեցին

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան կարող է սաստկացնել ՀՀ–ի տնտեսական եւ էներգետիկ մեկուսացումը
Աշխարհաքաղաքական տեսանկյունից, ինչպես ինձ թվում է, կոնվենցիայի ստորագրման հետեւանքով Հայաստանը, մասամբ, կկորցնի իր ռազմաքաղաքական եւ աշխարհաքաղաքական նշանակությունը տարածաշրջանում...
Նավթի համաշխարհային գներն աճում են
Օգոստոսի 8-ից գրանցվել է Brent եւ WTI տեսակի նավթի համաշխարհային գների ավելի քան 3 տոկոսով նվազում…
Մերկելն ու Պուտինը կքննարկեն Սիրիան, Ուկրաինան եւ էներգետիկան
Երկու երկրների ղեկավարները կհանդիպեն օգոստոսի 18-ին Բեռլինում...
Հուլիսին Իրանը օրական 40.000 բարելով նվազեցրել է նավթի արդյունահանումը
Նավթի արտահանման նվազեցման պատճառը Միջազգային էներգետիկ գործակալությունը անվանում է ԱՄՆ-ի պատժամիջոցները, որոնք...
Nord Stream 2 AG-ը Դանիայի կառավարությանն առաջարկ է ուղղել գազամուղի այլընտրանքային երթուղու վերաբերյալ
175 կմ երկարությամբ մայրուղին անցնում է Բերնհոլմից դեպի հյուսիս-արեւմուտք եւ հատում է միայն Դանիայի տնտեսական գոտին...
Brent տեսակի նավթի գինն աճում է
Brent տեսակի նավթի գինը՝ հոկտեմբերյան մատակարարումներով աճել է 0,12 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 72,16 դոլարի…
Partner news