Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգ-բանակ-պետություն» նախագիծը, որը պայմանական ստացել է «Հազար դրամների նախագիծ» անվանումը, դեռեւս անորոշ վիճակում է: Թեեւ ՀՀԿ համագումարի օրը՝ նոյեմբերի 26-ին, ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ պարտադիր բաղադրիչը չի հանվելու, քանի որ դա օրենսդրական նախաձեռնության մեխն է, եւ յուրաքանչյուր քաղաքացի պարտադիր իր լուման պետք է ներդնի այս գործի համար, այնուամենայնիվ, իրավիճակը փոխվել է:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրականում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր անդրանիկ նախագծի հետ մնացել է միայնակ: ՀՀԿ-ն հասկացել է, որ ապրիլյան ընտրություններից առաջ նման ռիսկի գնալը կարող է վատ հետեւանքներ ունենալ, դրա համար էլ նախագահի նստավայրում որոշվել է «պարտադիր» բաղադրիչը հանել, փոխարինել «ցանկալիով»:

Իշխանությունները կարծում են, որ չի գտնվի որեւէ հայ, որը դիմում կգրի եւ կհրաժարվի 1000 դրամ փոխանցելուց, բայց միեւնույն ժամանակ քննադատներին կարող են բացատրել, որ պարտադիր չէ, կամավոր է: Այսպիսով՝ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ-ում նախագիծը 2-րդ ընթերցմամբ ներկայացնելու ժամանակ արդեն «պարտադիր»-ը հանված կլինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ