Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին շրջանում նորաձեւ է դարձել հայկական ընտանիքներում Ամանորի գիշերն անցկացնել Ձմեռ Պապի եւ Ձյունանուշի ընկերակցությամբ։ Սակայն պարզվում է,  որ դա բավականին «թանկարժեք հաճույք» է, որը իրականացնում են թե՛ տարբեր կազմակերպություններ, թե՛ անհատներ։ «Ժողովուրդ»–ը զանգահարեց մի քանի կազմակերպություններ՝ ծառայության գներին ծանոթանալու համար։

Այսպես՝ «Երազանք» մանկական շոու-ծրագրերի կազմակերպման ընկերության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար պատվիրատուն դեկտեմբերի 31– ին՝ երեկոյան ժամը 23:00-ին, պետք է վճարի 20.000 դրամ, ժամը 23։30–ին՝30.0Օ0, իսկ ահա կեսգիշերին՝ 24:00-ին, ծառայության գինը կազմելու է 40.000 դրամ։

«Յոր հոլիդեյ» միջոցառումների կազմակերպման ընկերության կողմից ամանորյա ծառայությունների գները նույնպես տարբեր են։ Դեկտեմբերի 31-ի կեսօրին մինչեւ 15:00-ին Ձմեռ պապիկի եւ Ձյունանուշի ծառայությունների գները կազմում են 20000 դրամ։ Ժամը 17:00-19:00՝ 25.000 դրամ, 19:00-20:00՝ 30.000 դրամ, 20:00-21:30՝ 35.000 դրամ, 21:30-22:30՝ 40.000 դրամ, 22:00-23:00՝ 45.000 դրամ։ Իսկ արդեն 24:00 մինչեւ ժամը 1-ը ծառայության արժեքը կազմում է 50.000 դրամ։ Ի դեպ, ծառայության գների մեջ նվերներ ներառված չեն։ «Բում-բումիկ» ընկերության կողմից մատուցվող ծառայությունների գները սահմանված են հետեւյալ կերպ, դեկտեմբերի 31-ին՝ մինչեւ ժամը 23:00, Ձմեռ պապի եւ Ձյունանուշի կողմից կազմակերպած մանկական ծրագրի գումարը կազմում է 20.000 դրամ, ժամը 23:00-ին՝ 30.000, իսկ 24:00-ին՝ 50.000 դրամ։ Ծրագիրն իր մեջ ներառում է երաժշտություն, նվերներ՝ նախատեսված 2 երեխաների համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ