Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Հայաստանում 5 տարվա մշտական բնակության վերաբերյալ տեղեկանքի խնդիր ունի նաեւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Գեւորգյանը: Նա վերջին հինգ տարվա մեջ մի քանի անգամ ամիսներ շարունակ բնակվել է ԱՄՆ-ում ձեռք բերած տանը:

2012 եւ 2013 թվականներին ՀՀ ԱԺ պատգամավորը ԱՄՆ-ում բնակվել է երեք ամիս, իսկ վերջին տարիներին՝ անգամ 6 ամիս ժամանակով:

Վերջին անգամ Արթուր Գեւորգյանը ԱՄՆ էր մեկնել որդու ծննդյան կապակցությամբ: Այդ այցելության ժամանակ նա ձեռք բերեց իր երկրորդ սեփականությունը՝ երեք սենյականոց կոնդոմինիումը 475 հազար ԱՄՆ դոլարով՝ ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Վալի Վիլեջ քաղաքում:

Իր առաջին կոնդոմինիումը Արթուր Գեւորգյանը ձեռք էր բերել Գլենդելում 500 հազար դոլարով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ