Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմը շատ բան է փոխել կարգավորման նկատմամբ մեր մոտեցումներում։ Ներկայացվող սկզբունքները համահունչ չեն իրականությանն ու մեր կարիքներին, առավել եւս՝ Արցախի նկատմամբ ագրեսիայի պայմաններում միջազգային հանրության իներտության ֆոնին։ Սա առանցքային հարց է Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության համար։ Պատերազմը ցույց տվեց, որ հույսը միայն մեր, Հայաստանի եւ Սփյուռքի վրա պետք է դնենք։ Ակնհայտ է, որ կարգավորման գործընթացը լուրջ վերափոխման կարիք ունի, եւ առանց Արցախի մասնակցության այն կորցնում է իր իմաստը»,- «Առավոտ»-ին տված բացառիկ հարցազրույցում  նշել է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ