Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Հայաստանում Ֆրանսիական համասարանի ուսանողներից մեկը Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի Մեծ վարպետ Քրիստոֆ Հաբբասից հետաքրքրվեց՝ ի՞նչ սկզբունքով են մարդիկ դառնում ֆրանկոմասոն:

«Մեր կազմակերպության անդամները պետք է իմանան բոլոր ծեսերը, մասնակցեն մեր պատարագներին, դավանեն մեր որդեգրած արժեքները: Նաեւ ունենք հաղորդակցության որոշակի կոդեր, որոնք պետք է ընդունել, եւ անպայման իմանալ մեր պատմությունը, քանի որ հինավուրց կազմակերպություն ենք: Ամենակարեւորը՝ մեր գաղափարախոսության առանցքում մարդն է, դա եւս պետք է գիտակցել...

Այս բոլորից հետո այն մարդը, որ ցանկանում է մեր օթյակի անդամ դառնալ, հանդիպում է օթյակի նախագահին, զրուցում նրա հետ տարբեր թեմաներով: Օթյակի 3 անդամ շարունակում են հետաքրքրվել, թե ով է նա: Եվ երբ բոլոր «թեստերը» հաղթահարում է, քվեարկության արդյունքում ընտրվում է թեկնածուն»,-պարզաբանեց Քրիստոֆ Հաբբասը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ