Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ընդամենը 14 օր տեւած նախաքննությունից հետո Հատուկ քննչական ծառայությունը ավարտեց Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Արազյանի կաշառք վերցնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը: Սա առաջին դեպքը չէ, որ ՀՔԾ-ն այսօրինակ արագությամբ ավարտում է դատավորների կաշառքի մասով հարուցված քրեական գործերը:

Նկատենք, որ 2014թ. մինչ օրս կաշառքի գործով 3 դատավոր է կալանավորվել, սակայն նրանցից ոչ մեկը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը եւ, առհասարակ, հրաժարվել է ցուցմունք տալուց: Այս քրեական գործը հաշվի առնելով՝ ինչու ՀՔԾ-ն նմանօրինակ արագությամբ չի ավարտում մյուս աղմկահարույց գործերը, մասնավորապես 2015թ. «էլեկտրիկ Երեւանի» բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների ծեծը, որով նախաքննությունը շուրջ երկու տարի շարունակվում է:

Ավելին՝ շուտով կլրանա 2016թ. հուլիսյան դեպքերի արդյունքում լրագրողների ծեծի գործով քննության մեկ տարին, սակայն գործով նախաքննությունը դեռեւս շարունակվում է: Այս դեպքերում քաղաքական հրահանգ կա՞, եւ ՀՔԾ-ն կաշկանդված է որոշ մարդկանց նկատմամբ խիստ որոշումներ կայացնելուց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ