Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Ժառանգություն» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել եւ կոչ արել իշխանությանը չեղյալ համարել հայ-ռուսական համագործակցության պայմանագիրը, քանի որ ԱՄՆ եւ Եվրամիության պաշտոնական հայտարարությունները Հայաստանի էներգետիկայի ոլորտում բազմամիլիարդ ներդրումների հնարավորության մասին ոչ միայն Հայաստանի էներգետիկ անկախությունն ապահովելու երաշխիք են, այլեւս հզոր միջոց՝ տնտեսության զարգացման համար:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը խոսել էր վերականգնվող էներգետիկայի եւ այլընտրանքային էներգիայի այլ տեխնոլոգիաների հայաստանյան ներուժի ուղղությամբ 8 մլրդ դոլարի հեռանկարի մասին:

«Իրավունք»-ը կապ հաստատեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի հետ՝ լսելու նրա արձագանքն այս հայտարարության մասին։ «Ես «Ժառանգությանը» որպես քաղաքական ուժ չեմ էլ ճանաչում: Այդ ուժն իրեն վաղուց սպառել է, հետեւաբար, հիմք էլ չունեմ այդ հայտարարությունը քաղաքական համարելու»,-ասաց Մելիքյանը:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հայտարարությանը, ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ասաց, որ Հայաստանն այսօր ամենաէժան գազային պայմանագիրն ունի Ռուսաստանի հետ. «Կարծում եմ՝ դա ամենաճիշտ քաղաքականությունն է, որը վարում է մեր երկիրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ