Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ ապրիլի 19-ին Վաշինգտոնում PKK-ի կողմնակիցները, իսկ ապրիլի 24-ին հայերը պատրաստվում են բողոքի ցույց կազմակերպել Թուրքիայի դեսպանատան առջեւ: PKK-ի կողմնակիցները ասելով պետք է հասկանալ քրդերին, որոնք, ըստ երեւույթին, դատապարտում են 1937-38 թթ. Դերսիմում թուրքական զինված ուժերի իրագործած ջարդերը, որոնք ցեղասպանության բնույթ են կրում:

Ամերիկահայերի ցույցին թուրքական կողմը կպատասխանի դեսպանատան մայթին նախատեսվող եռօրյա նստացույցով, որպեսզի մայթը չզիջի հայ ցուցարարներին: ԱՄՆ-ի թուրքական եւ ադրբեջանական կազմակերպությունները հաղորդագրություններով, ինչպես նաեւ հնարավոր այլ միջոցներով նստացույցի են հրավիրել ամերիկաբնակ թուրքերին եւ ադրբեջանցիներին:

Նստացույցի կազմակերպման նախաձեռնությունն ստանձնել է Ամերիկայի թուրքական միությունների խորհուրդը, որի հաղորդագրության մեջ ասված է. «Ամեն տարի ապրիլի 24-ին Վաշինգտոնում հայերը Թուրքիայի դեսպանատան առջեւ այսպես կոչված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ցույց են կազմակերպում: Մենք էլ, ինչպես ամեն տարի ենք անում, այս տարի եւս կհավաքվենք դեսպանատան առջեւ եւ ցեղասպանության անհիմն պնդումների համար կդատապարտենք հայերին»:

Ի դեպ, թուրք-ադրբեջանական եռօրյա նստացույցը կսկսվի ապրիլի 22-ին: Բացի նստացույցից, Ամերիկայի թուրքական միությունների խորհուրդն ապրիլի 24-ի ելույթում «ցեղասպանություն» բառը չօգտագործելու պահանջով նախագահ Օբամային դիմելու կոչ է արել Ամերիկայում բնակվող թուրքերին եւ ադրբեջանցիներին, գրում է թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ