Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Նոյեմբեր 21
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն թեժ մրցակցության մեջ են մտել ապագա կոալիցիոն կառավարությունում հնորավորինս մեծ ներկայացվածություն ունենալու համար:

ՀՅԴ վերնախավը փորձում է հասնել նրան, որ կառավարությունում գոնե ունենա այնքան ներկայացվածություն, որքան ԲՀԿ-ն, եւ ստանա առնվազն մեկ փոխվարչապետի պաշտոն, որը նրանք մտադիր են հանձնել ներկայումս տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զնաղեցնող Դավիթ Լոքյանին:

Դաշնակցականները տեղյակ են, որ ԲՀԿ-ն ունենալու է փոխվարչապետի պաշտոն, եւ եթե իրենք գոնե համարժեքը չստանան, ապա կհամարեն իրենց օրինական շահերը ոտնահարված:

Թերեւս սրանով է պայմանավորված վերջին մի քանի օրերին դաշնակցության կիսաընդդիմադիր ռեւերանսները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Partner news