Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մի շարք ուսանողներ, որոնք ապրիլյան պատերազմի շրջանում մարտական հերթապահություն են իրականացրել, երեկ մեզ հետ զրույցում հայտնել են, որ ապահովել են համապատասխան ՄՈԳ-ը (միջին որակական գնահատական), բայց իրենց զեղչ չի տրվել. նրանց ՄՈԳ-ի շեմը եղել է 50-ից բարձր:

Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այս տարի հանդիպել էր Դիտակետ ծրագրի մասնակից զինվորներին եւ հարցուպատասխանի ժամանակ նշել էր, որ մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների համար հատուկ իջեցվել է ՄՈԳ-ի շեմը 20 միավորանոց համակարգում` 10-ի, որն ապահովելու դեպքում զինվորները կկարողանան օգտվել 30 տոկոս զեղչից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ