Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Կոտայքի նորանշանակ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի եւ Հրազդանի քաղաքապետի հրաժարականի թեման այն վառ օրինակն է, թե ինչպես չի կարելի աշխատել նոր Հայաստանում: Մարզպետը պատրաստվում է ստուգումներ սկսել Հրազդանի քաղաքապետարանում: 

«Այո, հիմնավոր կասկածներ ունեմ հա­մայնքի զարգացման գործում համայնքի բյուջեի ոչ նպատակահարմար ծախսերի հետ կապված եւ ցանկանում եմ համոզվել, որ բյուջեով նախատեսված ծախսե­րը՝ քաղաքի զարգացման, ենթակառուցվածքների զարգացման համար, ծառայել են նպատակին: Ես այդ մասով կասկածներ ունեմ, եւ դրա գնահատականը կտա մի­այն համապատասխան մարմինը՝ համապատասխան ընթացա­կարգերի արդյունքում»,- մեզ հետ զրույցում նշեց Ռոմանոս Պետրոսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ