Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է երկու բնակարան: Հայկ Սարգսյանը հայտարարագրել  է նաև «VOLKSWAGEN TOUAREG 3.2» մակնիշի ավտոմեքենա:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 15 000 000 ՀՀ դրամ:

2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոն ա կան պարտականությունները ստանձնելու օրը ՀՀ դրամով ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 4 359 000 դրամ:

Реклама 10

Նշված թվից 3 470 000 ՀՀ դրամը և 94 000 ՀՀ դրամը գոյացել են երկու աշխատավարձերից: Փոխառություններից (վարկեր) ստացած եկամուտը կազմել է 795 000 ՀՀ դրամ:

Նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները բաժնում էլ նշված է 580 000 ռուսական ռուբլի եկամտի մասին:

Հայկ Սարգսյանը 2006-2018թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում, ֆինանսական վերահսկողության վարչությունում՝ որպես ապահովագրական ընկերությունների վերահսկողության բաժնի ղեկավար: Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնին է նշանակվել հոկտեմբերի 29-ին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ