Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Գազի սակագնի հնարավոր բարձրացման հետ կապված վերջին օրերին բազմաթիվ տեղեկություններ շրջանառվեցին: Պաշտոնական արձագանքները չափազանց կցկտուր են, սկզբունքորեն, կարելի է ասել, դրանք բացակայում են:

Մեր ունեցած հավաստի տվյալներով, վարչապետի անունից էներգետիկայի նախարարության պաշտոնյաներին, ինչպես նաեւ կառավարության այն պաշտոնյաներին, որոնք որեւէ կերպ առնչվում են թեմային, խիստ հանձնարարական է տրված գազի սակագնի հարցով հարցազրույցներ չտալ, առավելագույնս լուռ մնալ, միայն սուր անհրաժեշտության դեպքում պաշտոնապես սոսկ մեկ նախադասությամբ սահմանափակվել՝ «բանակցություններն ընթացքի մեջ են»:

Տեսակետ կա, որ իշխանություններն իրենք էլ լիարժեք չեն պատկերացնում, թե ինչ է սպասվում առաջիկայում, այդ իսկ պատճառով աշխատում են մի կողմից թույլ չտալ խուճապային տրամադրություններ, մյուս կողմից՝ խուսափել արհեստական սպասումներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ