Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է «Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները գործազուրկ դառնալուց հետո չեն կարողանում վճարել իրենց վարկերը, ասում են՝ ամեն օր մեկը մյուսից պարտքով գումար են վերցրել, հիմա արդեն սա էլ հնարավոր չէ:

«Որոշել ենք խումբ ստեղծել, որը կհավաքի վարկ ունեցողների տվյալները, որից հետո կդիմենք համապատասխան պաշտոնատար անձանց, որպեսզի միջամտեն վարկերը վերաձևակերպելու համար: Մարդկանց մեծ մասն ի վիճակի չեն մարել վարկերը»,- «168.am»-ի հետ զրույցում ասաց Մետալուրգիական արտադրամասի պետ Գարեգին Անթաշյանը:

Ինչ վերաբերում է պղնձաձուլարանի հետագային՝ նշեց. «Մի ամբողջ քաղաք անորոշ սպասում է։ Սոցիալական վիճակն էլ օրեցօր վատանում է, իսկ գարնանն արտագաղթի մեծ ալիք է սպասվում»։

Մետալուրգիական արտադրամասի աշխատողներից Արմեն Կիրակոսյանն էլ նշեց, որ հույսով սպասում են որևէ նորության:

«Վարկերի առումով էլ արդեն շատերի գործերը շուտով կգնան ԴԱՀԿ: 600 նախկին աշխատողներից մոտ 580-ը վարկառու է»,- հավելեց Արմեն Կիրակոսյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանը պաշտոնապես կասեցրել է իր գործունեությունը, իսկ հոկտեմբերի 23-ից աշխատակիցներն աշխատանքից ազատվելու ծանուցումներ էին ստացել։

Ալավերդու պղնձաձուլական գործարանը «ՎՏԲ-Հայաստան բանկում» գրավադրված էր Թեղուտի հանքավայրի կառուցման համար Վալերի Մեջլումյանի կողմից բանկից վերցրած մոտ 500 մլն դոլար վարկի դիմաց: «ՎՏԲ-Հայաստան բանկից» հայտնել էին, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանն արդեն «ՎՏԲ- Հայաստան բանկի» սեփականությունն է:

Նշենք, որ 2018թ. որ նոյեմբերի 27-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ալավերդիում հայտարարել էր, որ Թեղուտի հանքավայրը կշահագործվի, երբ նորոգվի պոչամբարի ամբարտակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ