Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Արարատցեմենտ» ընկերության շուրջ ստեղծված «հակամարտությունն» իրականում այնքան էլ ցեմենտի բարձր կամ ցածր գնի հետ կապ չունի, անգամ «կլինկերի» խնդիրը չէ։

Կարելի է ասել, որ սա այս ընթացքում միակ «տնտեսական փոփոխությունն» էր, որ ԱԺ-ում ընդդիմություն-իշխանություն մեծ բախումների առիթ տվեց, գործը հասավ անգամ Ծառուկյան-Փաշինյան հանդիպման, սակայն դրանից հետո էլ շարունակվում են փոխհրաձգությունները «Արարատցեմենտ» ընկերության եւ տնտեսական հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի ու նույն հանձնաժողովի անդամ Հայկ Գեւորգյանի միջեւ։

Մեր տեղեկություններով, իշխանությունը փորձում է ամեն կերպ ապացուցել, որ Ծառուկյանը ոչ օրինական ճանապարհով է գնել ընկերությունը, եւ այն «խլել» նրա ձեռքից։ Գագիկ Ծառուկյանն էլ, իր հերթին, շատ հաստատակամ է եւ մտադիր չէ զիջելու սեփականության իր իրավունքը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ