Reviews
Լրահոս
Reviews
Երկուշաբթի
Նոյեմբեր 18
USD
477.31
EUR
528
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատական հայց է ներկայացվել՝ «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն հարկադիր սնանկ ճանաչելու պահանջով:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ հոկտեմբերի 11-ին Սնանկության դատարան է դիմել «Մոսէսքո» ՍՊԸ-ն «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջով:   

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն «Մոսէսքո» ՍՊԸ-ին պարտք է 500.000.000 դրամ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ միակողմանի ամբողջությամբ լուծարում է «Սանիթեք» ընկերությունների հետ կնքած պայմանագիրը, իսկ օրեր առաջ «Սանիթեք» ընկերության հիմնադիր Նիկոլաս Թավիլը հայտարարեց, որ արբիտրաժային միջազգային դատարան է դիմելու, և այդ մասին ծանուցել է ՀՀ կառավարությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել