Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Նոյեմբեր 21
USD
476.98
EUR
527.68
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բազմաթիվ խարդախությունների համար դատապարտված, դատարա­նից փախուստի դիմած, «Արմավիր» ՔԿՀ-ում «զոն նայող» եւ դեռ ավելին՝ ըստ քրեակատարողական հիմնարկում տարածված լուրերի՝ արտոնյալ պայմաններում գտնվող դատապարտյալ Սպարտակ Դանիելյանը դատի է տվել ՀՀ արդարադատության նախարարու­թյան ենթակայության տակ գտնվող «Արմավիր» ՔԿՀ-ին:

Վերջինս պահան­ջում է, որ դատարանը ՔԿՀ ղեկավա­րության 14.03.2017 թ. կայացված միջամտող վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչի:

Նշենք, որ այս տարի մայիսին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ բացահայտել է կալանավորի կողմից խարդախու­թյամբ ուրիշի գույքը (բջջային հեռա­խոսներ, պլանշետներ, այլ թանկար­ժեք իրեր) հափշտակելու մի քանի տասնյակ դեպքեր:

Պարզվում է՝ քրեակատարողական այս հիմնարկի կալա­նավորը կազմակերպել է հանցավոր խումբ, որի անդամները List.am կայքի միջոցով բջջային հեռախոսների եւ այլ իրերի վաճառքի վերաբերյալ հայտա­րարություններ տված անձանց հետ կապ հաստատելուց հետո, վերջիննե­րիս վստահությունը չարաշահելով ապրանքի համար նրանց առաջարկել են բարձր գին, հետո պայմանավորվել, հանդիպել են, այնուհետեւ խաբեու­թյամբ հափշտակել են գույքը:

Նշենք, որ դատապարտյալի հայրը՝ Ա.Դանիելյանն էլ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա է. աշխատել է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ