Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այս տարվա ամռանը Ստեփանակերտի օդանավակայանը վերջապես շահագործման կհանձնվի: Այս մասին երեկ տեղեկացրել է ԼՂՀ քաղավիացիայի վարչության աշխատակազմի ղեկավար Տիգրան Գաբրիելյանը, գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

«Նրա խոսքով, սկզբնական շրջանում օրական մեկ թռիչք կիրականացվի Երեւան-Ստեփանակերտ-Երեւան ուղղությամբ: Ավելի ուշ թռիչքներ կիրականացվեն օրական մի քանի անգամ: Հիշեցնենք, որ Ստեփանակերտի օդանավակայանը պետք է շահագործման հանձնվեր 2011 թվականի մայիսի 9-ին: Այն ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե ինքը Երեւան-Ստեփանակերտ-Երեւան առաջին չվերթի աոաջին ուղեւորն է լինելու: Սակայն, օդանավակայանի շահագործումը տեխնիկական պատճառներով քանիցս հետաձգվեց: Ըստ որոշ տեղեկությունների, հետաձգման պատճառը եղել է Ադրբեջանի քաղաքացիական վարչության սպառնալիքը, ըստ որի՝ դեպի Ստեփանակերտ չվերթեր իրականացնող ինքնաթիռները ոչնչացվելու են»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ