Վրաստանի երրորդ նախագահն արձագանքել է է ընդդիմության որոշ ներկայացուցիչների այն քննադատություններին, թե ինքը ցանկանում է երկրում վերականգնել միանձնյա իշխանությունը։ Ֆեյսբուքյան իր էջում Միխեիլ Սաակաշվիլին գրել է.

«Վերջին օրերին իմ դեմ ուղղված հարձակումները ո՛չ պատահական էին, ո՛չ էլ անսպասելի։ Նորություն չէ այն, որ «ընդդիմության» մի մասն Իվանիշվիլու դեմ պայքարում է լոկ ձևականորեն և հիմնականում զբաղված է ինձ «կծելով»»։

Բանն այն է, որ վերջին շրջանում աճել է հանրային աջակցությունը ոչ միայն իմ, այլև առաջին հերթին այն ամենի հանդեպ, ինչ ես մարմնավորում եմ. խոսքը հզոր, ազատ ու արդար վրացական պետության համար մղվող վճռական պայքարի մասին է։ Ժողովուրդը զերծ է «Երազանքի» և Ռուսաստանի քարոզչական կաղապարների ազդեցությունից։ Մենք բոլորս միասին արդեն մեկ անգամ ստեղծել ենք նման պետություն և անպայման կհոգանք, որ այն չմնա որպես անցյալի առասպել, այլ վերածնվի, ուղղի մեջքն ու իր ողջ ուժով վերադառնա համաշխարհային ասպարեզ։ Մենք անպայման կազատագրենք նաև Սուխումը։

Այդ ի՞նչ եմ ասել ընդդիմությանը, որ նման դժգոհություն է առաջացրել։ Ասել եմ՝ գործե՛ք, անցե՛ք հարձակման, միավորվե՛ք։ Իսկ ի պատասխան՝ նրանք իրական պայքարի ուժ գտնելու փոխարեն սկսեցին գոռալ, թե «Սաակաշվիլին միանձնյա առաջնորդություն է ուզում»։

Իսկ նրանք, ովքեր ինքնահաստատվում են միայն ինձ «կծելով», քաղաքական ապագա չունեն»,- գրել է Սաակաշվիլին։