Ռուսաստանի բոլոր պետական բուհերն անցել են թվային ուսանողական տոմսերի, РИА Новости-ին հայտնել է ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Անդրեյ Օմելչուկը։
«Այժմ յուրաքանչյուր համալսարան, ըստ էության, պարտավոր է տվյալներ փոխանցել պետական տեղեկատվական համակարգ… Մեզ մոտъ պետական ծառայությունների միասնական պորտալում, արդեն գրեթե 5 միլիոն ուսանողական տոմս է ձևավորված... Բոլոր պետական բուհերն արդեն այնտեղ են», - ասել է Օմելչուկը։
Նա նշել է, որ ցանկության դեպքում ուսանողը կարող է համալսարանում ստանալ նաև թղթային ուսանողական տոմս։
«Ե՞րբ մենք կհրաժարվենք թղթային ուսանողական տոմսերից։ Կարծում եմ՝ առաջիկա երկու-երեք տարվա ընթացքում բոլորը կհասկանան, որ թվային ուսանողական տոմսն ավելի հարմար, ավելի գործնական և ավելի արդյունավետ է», - եզրափակել է նախարարի տեղակալը։





























