2026 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 9,646 մլն դոլարի ապրանք։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեն։

Տվյալների համաձայն՝ ապրիլի ընթացքում Ադրբեջանը Հայաստան է մատակարարել 3,889 մլն դոլարի արտադրանք։

Հայաստանից Ադրբեջան անուղղակի ներմուծման ծավալը չորս ամսում կազմել է 960 դոլար։ Ապրիլին այդ երկրից ներմուծում չի իրականացվել։

Նշենք, որ ներկայումս Ադրբեջանը Հայաստան է արտահանում բենզին և դիզելային վառելիք։