«Հանրապետություն» կուսակցությունը դուրս եկավ Հայ ազգային կոնգրեսի կազմից: Այսօր` մայիսի 18-ին, տեղի է ունեցել «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցել են քաղխորհրդի անդամներն ու տարածքային կազմակերպության ղեկավարները:
Միաձայն որոշում է կայացվել դուրս գալ Հայ ազգային կոնգրեսի կազմից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը հայտարարել էր պատգամավորի իր մանդատը վայր դնելու մասին եւ չէր բացառել ՀԱԿ-ից դուրս գալը:
«Անցած ժամանակահատվածում մենք ունեցել ենք տարաձայնություններ ՀԱԿ-ի գործունեության վեկտորի, ներքաղաքական զարգացումների, արտաքին քաղաքական դիրքորոշումների շուրջ, որոնց մասին ազատորեն բարձրաձայնել եմ իմ կարծիքը»,-հայտարարել էր Արամ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Արամ Սարգսյանը ՀԱԿ-ի համամասնական ցուցակում զբաղեցնում էր 3-րդ հորիզոնականը: Դեռեւս քարոզարշավի ժամանակ նա հայտարարել էր, որ վայր է դնելու մանդատը, նաեւ նշել, որ իրենց կուսակցությունից ՀԱԿ-ի համամասնական ցուցակում միայն ինքն է լինելու:




























