Օգոստոսը դարձել է պատմության մեջ ամենաշոգ ամիսը՝ հավասարվելով նախորդ ռեկորդակրին՝ 2023 թվականի հուլիսին։ Համաշխարհային միջին ջերմաստիճանը կազմել է 16,96 աստիճան։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով Եվրոպական կլիմայական «Copernicus» ծառայության տվյալներին։
«Աշխարհը նոր է ապրել պատմության մեջ ամենաշոգ ամիսը... Օգոստոսին մոլորակի գլոբալ միջին ջերմաստիճանը նախաարդյունաբերական շրջանի համեմատ աճել է ավելի քան 1,5 աստիճանով», — նշված է հաղորդագրության մեջ։
Գործակալությունը նկատում է, որ նախորդ անգամ նման ռեկորդային ցուցանիշ էր գրանցվել 2023 թվականի հուլիսին։ Երկու ամիսներին էլ միջին ջերմաստիճանը եղել է ճիշտ նույնը՝ 16,96 աստիճան։
Բացի այդ, ըստ հրապարակման, օգոստոսը դարձել է 2025 թվականի նոյեմբերից ի վեր առաջին ամիսը, երբ մոլորակի միջին ջերմաստիճանը նախաարդյունաբերական ցուցանիշը գերազանցել է 1,5 աստիճանով։
Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականի դեկտեմբերին, որին միացել է 195 պետություն։ Փաստաթղթով անդամ երկրները պարտավորվել են առաջիկա տասնամյակներում կամավոր կրճատել ածխաթթու գազի արտանետումները, որպեսզի միջին տարեկան ջերմաստիճանի աճը չգերազանցի 1,5-ից 2 աստիճանը (նախաարդյունաբերական շրջանի համեմատ)։




























