Այս տարվա սեպտեմբերի 24-28-ին Հայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղար Դոլորես Մոնտսերատի գլխավորած պատվիրակությունը:
Պատվիրակությանը կընդունի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Նշենք, որ Դոլորես Մոնտսերատը այս պաշտոնում ընտրվել է 2025 թվականի մայիսին Վալենսիայում կայացած ԵԺԿ համագումարի ժամանակ՝ հավաքելով պատվիրակների ձայների ճնշող մեծամասնությունը (93%):
Մոնտսերատը պատմության մեջ առաջին կինն է, ով ստանձնել է ԵԺԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը։




























