Բրյուսելի խոստացած՝ Հայաստանին աջակցելու միջոցները հեռու են իրականությունից, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ եվրոպական խնդիրների վարչության տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։
Հուլիսին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ ԵՄ-ն Երևանին կտրամադրի 52 միլիոն եվրոյի օգնություն։ Նա նաև խոստացել էր, որ միության շուկա մուտք գործող հայկական ապրանքների 80 տոկոսը մաքսատուրքով չի հարկվի։
«Աջակցության միջոցները, որոնք ներկայումս ԵՄ ներկայացուցիչները առաջարկում են Հայաստանին, մեծապես հռչակագրային բնույթ ունեն», — նշել է դիվանագետը։
Եվրամիության ներքին շուկան շատ մրցակցային և խիստ կարգավորված է, և այնտեղ հայկական արտադրանքին «բաց գրկով» չեն սպասելու։ Միաժամանակ, հիշեցրել է նա, թեկնածու երկրները համայնքում անդամակցության սպասում են ամբողջ տասնամյակներ։





























