Համաշխարհային պարտքի համախառն ծավալն առաջին կիսամյակում հասել է ռեկորդային՝ 365 տրիլիոն դոլարի, նշվում է Միջազգային ֆինանսների ինստիտուտի զեկույցում։

Ցուցանիշն աճել է ավելի քան 10 տրիլիոն դոլարով։

Աճի հիմնական մասը բաժին է ընկել զարգացող երկրներին։ Տարեկան արտահայտությամբ դրանց համախառն պարտքն աճել է 6,5 տրիլիոն դոլարով և գերազանցել 110 տրիլիոն դոլարը։