Նախևառաջ անհրաժեշտ է արձանագրել, որ մենք դեմ չենք COP-17 միջազգային միջոցառման անցկացմանը։ Հոկտեմբերի 13-ին Երևանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեl 1 «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանը։
Մամուլի ասուլիսին մասնակցում էին «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության երեք պատգամավորներ՝ Լիանա Մանուկյանը, Հասմիկ Ենգոյանը և Լենա Մատևոսյանը։ Նրանք վերհանել և հանրությանն են ներկայացրել COP-17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում պետական միջոցների վատնման դեպքերն ու հնարավոր կոռուպցիոն ռիսկերը փաստող տվյալներy։
Այս տվյալների մի մասը նրանք ներկայացրել էին նախօրեին՝ Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստում։
«Մենք մեծ կարևորություն ենք տալիս այս միջոցառմանը․ Հայաստանում դրա անցկացումը պատիվ է մեր երկրի համար։ Սակայն մենք դեմ ենք, որ COP-17-ի կազմակերպման և անցկացման քողի տակ բյուջետային միջոցների վատնում իրականացվի, որն ուղեկցվում է կոռուպցիոն ռիսկերով»,— նշեց Ենգոյանը։
Ավելի վաղ խորհրդարանի նիստում Լիանա Մանուկյանը հայտարարել էր, որ բեյջերի կախալարերը ձեռք են բերվել հատը 1248 դրամով։ Եվ սա այն դեպքում, երբ շուկայում իրենց չի հաջողվել գտնել 55 դրամից թանկ կախալար։
«Մեկ ակնառու օրինակով ես ցույց տվեցի ընդամենը մեկ պայմանագիր, սակայն նման պայմանագրերը բազմաթիվ են, և դրանցում, մեղմ ասած, անտրամաբանական գնումներ են ներառված։ Պայմանագրում կար մեկ կետ, ըստ որի՝ փաթեթավորման համար հատկացվում է մոտ 25 հազար դրամ։ Ես ուզում եմ հասկանալ՝ կոնկրետ ի՞նչն ենք և ինչի՞ մեջ ենք փաթեթավորում, եթե մեկ միավորի արժեքը 25 հազար դրամ է։ Եվ սա այն դեպքում, երբ մյուս կետերում նույնպես ուրճացված գներ են նշված։ Ընդ որում, պատրաստվելու է 400 նման փաթեթավորում։ Բայց սա էլ դեռ ամենը չէ․ այս պայմանագրով ևս 19 միլիոն դրամ է նախատեսված չնախատեսված ծախսերի համար։ Այս հոդվածներում նշված գները պետք է ներառեին բոլոր ծախսերը՝ և՛ լոգիստիկան, և՛ բանվորների աշխատավարձը։ Ես ուղղակի ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ են այս պայմանագրում լրացուցիչ ներառել 19 միլիոն դրամ։ Որպեսզի բանվորներ վարձե՞ն, որ վերջիններս քանդեն բեյջերի 19 հազար կախալարե՞րը»,— հայտարարեց Մանուկյանը։
Թեև իշխանություններն այդպես էլ չնշեցին ծախսերի ընդհանուր գումարը, ընդդիմադիր քաղաքական ուժն իրականացրել է սեփական հաշվարկները և մոտավոր պատկերացում կազմել ծախսերի մասշտաբների մասին։
Մասնավորապես, պատգամավոր Հասմիկ Ենգոյանը նշեց, որ միայն «Մերիդիան Հոլդինգ» ընկերությանը, որի տարածքում նախատեսվում է անցկացնել միջոցառումը, հատկացվել է 10 միլիարդ 899 միլիոն 297 հազար դրամ։
«Ժամանակի ընթացքում Կառավարությունը, անհասկանալի պատճառներով ու անորոշ պատրվակներով, ավելացնում էր հոլդինգին հատկացվող գումարը։ Բացի այդ, պետք է հավելել նաև պատվիրակությունների տոմսերի արժեքը․ ի դեպ, դրա համար նույնպես կլորիկ գումար է հատկացվել։ Բացի այդ, բոլոր պայմանագրերում բացակայում են տեխնիկական բնութագրերը։ Սա արվել է միտումնավոր, որպեսզի մենք չկարողանանք շուկայի իրական վերլուծություն իրականացնել և հասկանալ, թե ի վերջո որքան է այս ամենն արժեցել»,— ընդգծեց ընդդիմադիր գործիչը։
Ուսումնասիրելով 297 միլիոն դրամի պայմանագիրը՝ պատգամավորները եկել են այն եզրահանգման, որ հնարավոր էր շուրջ 84 միլիոն դրամ տնտեսել։
Մինչդեռ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մատևոսյանը նրանց պարզաբանել էր, որ նշված գումարը հատկացվել է ՄԱԿ-ի չափանիշներին համապատասխան ձևով։
«Մենք ասում ենք՝ տրամադրեք մեզ այդ չափանիշները, որպեսզի հասկանանք, թե մրցունակության կոնկրետ ո՞ր չափանիշներով է ընտրվել այս ընկերությունը։ Ինձ թվում է՝ Կառավարությունը կա՛մ սխալ է հասկացել այդ չափանիշները, կա՛մ սխալ է թարգմանել։ Օրինակ, նույնիսկ այնպիսի պարզ հարցում, ինչպիսին չափանիշներում նշված 12 և 20 թվերն են, Կառավարությունը թարգմանության մեջ սխալ է թույլ տվել։ Նույնը վերաբերում է «աթոռ» և «բազկաթոռ» բառերին։ Այսինքն՝ նախ անհրաժեշտ է պարզել, թե արդյոք նրանք ճիշտ են հասկացել ու թարգմանել այդ չափանիշները, և միայն դրանից հետո հղում անել դրանց»,— հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։
Նա, մասնավորապես, Կառավարությանը խորհուրդ տվեց անգլերենից հայերեն լավ թարգմանիչ գտնել, որպեսզի վերջինս կարողանա գոնե պատշաճ թարգմանել պաշտոնական հանդիպումները։
Բացի այդ, նա տարօրինակ համարեց այն փաստը, որ Կառավարությունը, առանց այն էլ գնումներն իրականացնելով մեկ անձից, ընտրել է «Դոպինգ Սփեյս» ընկերությունը, որը տապալել էր Սնուփ Դոգի՝ ամենասկանդալայիններից մեկը դարձած համերգի կազմակերպումը։ Հատկանշական է, որ Կառավարությունը, չնայած այս ամենին, որոշել է այդ ընկերության հետ COP-17-ի կազմակերպման վերաբերյալ տասն պայմանագիր կնքել՝ հատկացնելով 2 միլիարդ դրամ։
Պատգամավորները հայտարարեցին իրենց կողմից վերհանված փաստերին համապատասխան իրավական գնահատականի հասնելու մտադրության մասին։





























