Այսօր՝ Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ նշանակված Նորայր Մկրտչյանը Արցախի կրթության վերջին նախարարն էր։
Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2023թ. մարտի 16-ին։ Արայիկ Հարությունյանի ստորագրած հրամանագրով Նորայր Մկրտչյանը նշանակվել էր Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։
Հարկ է նշել, որ Նորայր Մկրտչյանը մինչև կրթության նախարար նշանակվելը զբաղեցրել է ԱՀ ՊԲ հրամանատարի բարոյահոգեբանական աշխատանքների գծով տեղակալի պաշտոնը։





























