Բնակարանաշինության պետական ծրագրի 2-րդ փուլով Գյումրու Մուշ 2 եւ Անի թաղամասերում կառուցվող բազմաբնակարան շենքերի մեկ սենյականոց 640  բնակարանների բաշխման վիճակահանությունը տեղի է ունեցել հուլիսի 20-ին, Գյումրիի դրամատիկական թատրոնի դահլիճում:

Այս անգամ եւս, նախ  արտոնյալ պայմաններով մասնակցել են առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող այն քաղաքացիները, ովքեր ցանկություն են հայտնել բնակարան ստանալ բազմաբնակարանների առաջին հարկերում: Մյուս շահառուների վիճակահանությունն իրականացվել է ըստ երկրաշարժի հետեւանքով անօթեւան ընտանիքների հերթացուցակում հառվառման հերթական համարների:

«Շիրակ կենտրոնը» ինչպես նախորդ բոլոր, այնպես էլ այս` 1 սենյականոց բնակարանների բաշխման գործընթացը ենթարկում է մոնիտորիգի, այդ թվում վիճակահանությունների ողջ ընթացքը կայքի միջոցով ուղիղ հեռարձակվել եւ տեսաձայնագրվել է:

«Շիրակ Կենտրոնը» ներկայացնում է հուլիսի 20-ին կայացած բնակարաների բաշխման վիճակահանության «Շիրակ կենտրոնի» կողմից կատարած ամբողջական` մոտ 8 ժամ տեւողությամբ տեսագրությունը:

Նշենք, որ հուլիսի 27-ին Գյումրիում կկայանա նախորդ վիճակահանություններին շահառուների բացակայության պատճառով չբաշխված բնակարանների վիճակահանությունը, որին մասնակցելու իրավունք ունեն նախորդներին տարաբնույթ պատճառներով բացակայած անօթեւան ընտանիքները: