Երեւանի Աբովյան-Կորյուն խաչմերուկում առաջացած փոսի մեջ է ընկել փոքրիկ Միքայելը, ով քայլելիս է եղել մոր հետ:

Ականատեսներն ասում են, որ բավականին խոր փոսն առաջացել է դեռ մի քանի շաբաթ առաջ, սակայն դա ոչ ոքի կարծես չի մտահոգել, եւ այլ չի վերացվել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: