Փոս փորող շինարարների բարեխիղճ աշխատանքի շնորհիվ վնասված ջրատար խողովակը Երեւանի Մանթաշյան փողոցը` օգոստոսի 18-ին` ժամը 17:30-ին, վերածել էր լճի: Ականատես ընթերցողի նկարահանած տեսանյութում երեւում է, թե ինչպես իրենց արած «գործի» արդյունքներից զարմացած շինարարներն, ավելի խելամիտ բան չմտածելով, անարդյունք քայլում են գոյացած լճի շուրջը: