Այսօր` օգոստոսի 20-ին Կապանի  Ողջի գետով հոսում է գորշ գույնի ինչ-որ ջուր. ըստ երեւույթին դրանք քաղաքի ծայրամասում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի  պոչամբարի ջրեր են խառնվել: 

Դեպքի առիթով որեւէ տեղեկություն դեռ չի ստացվել: Հանգամանքները դեռ ճշտվում են: Սակայն պետք չէ մոռանալ, որ պոչամբարի ջրերը իրենց մեջ պարունակում են ամենատարբեր թունաքիմիկատներ, իսկ Ողջի գետով է ոռոգվում Կապանի տարածաշրջանի Սյունիք գյուղական համայնքի բանջարանոցները: