Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 14-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի եւ մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին հարող հրապարակում ներկա է գտնվել մայրաքաղաքի 2794-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը՝ քաղաքի հիմնադրման մասին պատմող թատերականացված ներկայացմանը:
«Էրեբունի-Երևան-2794» տոնակատարության շրջանակներում` նախագահ Սերժ Սարգսյանը հավանաբար կմասնակցի նաեւ այլ միջոցառումների:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի





























