Հոկտեմբերի 14-ին, տեղական ժամանակով ժամը 14.13-ին Ադրբեջանի տարածքում` ադրբեջանական Զակատալա քաղաքից 27 կմ դեպի հյուսիս-արևմուտք տեղի է ունեցել 5.5 մագնիտուդով երկրաշարժ: Այդ նասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը»:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 7-8 բալ:Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.810 և արեւելյան երկայնության 46.450: Երկրաշարժը զգացվել է Հայաստանի հյուսիս եւ հյուսիս-արևելյան շրջաններում և ԼՂՀ-ում 3-4 բալ, իսկ Երեւանում 3 բալ ուժգնությամբ:Երկրաշարժին նախորդել է 4 մագնիտուդով մեկ նախացնցում եւ հետեւել է 3.3-3.7 մագնիտուդով երեք հետցնցում:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22.44-ին Ռուսաստանի տարածքում` Ադրբեջանի Զակատալա քաղաքից 43 կմ դեպի արեւելք տեղի է ունեցել 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Հայաստանի տարածքում երկրաշարժը զգացվել է Նոյեմբերյան, Դիլիջան եւ Իջեւան քաղաքներում 3 բալ ուժգնությամբ:




























