Էրեբունի-Երեւևան 2794 տոնակատարության շրջանակներում, մայրաքաղաքի Պասկեւիչի բլրում տեղի է ունեցել Երևանի բերդի գրավման 185-ամյակին նվիրված արարողություն, որին մասնակցել են Երեւանի քաղաքապետի խորհրդական Գրիգոր Սարիբեկյանը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, Ռոսսոտրուդնիչեստվո ԱՊՀ երկրների դաշնային գործակալության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը, Ռուսաստանի Դաշնությունից ժամանած բարձրաստիճան հյուրեր, հոգեւորականներ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Երեւանի քաղաքպետարանի մամուլի ծառայությունից, ելույթ ունեցողներն ընդգծել են այն փաստը, որ Երեւանի բերդի գրավման 185 ամյակը Էրեբունի-Երեւան տոնակատարության օրը նշելը վկայում է հայ-ռուսական դարավոր բարեկամության մասին: Պատմական ակնարկի ընթացքում ներկայացվել է գեներալ Պասկևիչի գլխավորած ռուսական զորքերի կողմից Էրիվան քաղաք-ամրոցի գրավման եւ պարսիկների դեմ հաղթանակի 185-ամյակին նվիրված համառոտ պատմությունը: