Երեւանի քաղաքապետարանին հարակից Ռուսաստանի հրապարակում, «Էրեբունի-Երեւան» տոնական հանդիսությանունների շրջանակում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ, հիմք ընդունելով Երեւան քաղաքի ավագանու հոկտեմբերի 12-ի որոշումը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, արարողակարգի համաձայն, Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանին, գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանին եւ ճանաչված ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին։
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, շնորհավորելով եւ հանձնելով հավաստագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահություն է հայտնել, որ վերջիններս նույն նվիրումով ու եռանդով կշարունակեն իրենց գործունեությունը` ի փառս մեր երկրի ու քաղաքամայր Երեւանի։




























