Այսօր, հոկտեմբերի 15-ին դժբախտ պատահար է տեղի ունեցել Լոռիի մարզի Ստեփանավան քաղաքում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, նախնական տվյալներով, էլեկտրական հոսանքը հարվածել է Ստեփանավան քաղաքի բնակիչ 23-ամյա Գևորգ Դոխոյանին, ով հոսանքի հարվածից շպրտվել է Լոռի-Բերդ գյուղի հարակից ձորակը:
Այժմ դեպքի վայրում են Լոռիի մարզային փրկարարական վարչության փրկարարները, ինչպես նաև ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատակիցները, ովքեր իրականացնում են որոնողական աշխատանքներ:




























