Երեւանի Աթենքի փողոցում առկա է քարաթափման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 15-ին, ժամը 16.46-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը: Ւրականացվել է տեղանքի ուսումնասիրում, ինչի արդյունքում պարզվել է, որ քարաթափման վտանգը կանխելու համար անհրաժեշտ է ծանր ինժեներական տեխնիկա: Մինչ փողոցի վտանգավոր հատվածում արգելափակման նշանների տեղադրումը` ՃՈ աշխատակիցներն իրականացրել են հերթապահություն:
Տեղադրություն




























