Հայաստանի նախագահի թեկնածու, անժամկետ հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանի ինքնազգացողությունը նորմալ է: Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ղուկասյանը, այսօր բժիշկները չափել են իր ճնշումն ու արձանագրել, որ այն կայուն է:
Ղուկասյանի խոսքով, հացադուլին զուգահեռ շարունակում է աշխատել: «ԻՆձ մոտ մարդիկ են գալիս, զրուցում են, ինձ գրքեր են տալիս, այսօր Գարեգին Նժդեհի կյանքի եւ գործունեության մասին գիրք են նվիրել, ես այն հետո կկարդամ»,- ասել է թեկնածուն:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Անդրիաս Ղուկասյանը անժամկետ հացադուլ է հայտարարել` պահանջելով ԿԸՀ-ից փոխել իր որոշումն ու նախընտրական պայքարից հանել Սերժ Սարգսյանին:











