Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ: Այս մասին X-ի իր էջում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
«Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ։
Մենք կառուցում ենք ճանապարհներ և կամուրջներ մեր 200 միլիոն եվրո արժողությամբ կապակցվածության փաթեթի միջոցով: Եվ կամուրջներ մարդկանց միջև՝ մեր խաղաղություն խթանող ներդրումներով։
Մեր ինքնավար առևտրային միջոցառումները նոր հնարավորություններ կբացեն: Քանի որ Հայաստանի արտահանման 80%-ն դեպի ԵՄ շուկա այժմ մաքսատուրքից ազատված է:
Մենք ակնկալում ենք այս միջոցառումների վերջնական ընդունումը ԵՄ օրենսդիրների կողմից վաղը՝ ռեկորդային ժամկետում:
Եվ վերջապես, մենք ամրապնդում ենք էներգետիկ անվտանգությունը։
Այսպիսով՝ ՀՀ-ԵՄ գործընկերությունն ընթանում է արագ, առաջ և ավելի ամուր, քան երբևէ»,- գրել է Լայենը:
Dear @NikolPashinyan, it is good to see you as always. We are bringing Armenia closer to the EU, while working on a peaceful and prosperous South Caucasus. We are building roads and bridges with our €200 million connectivity package. And bridges between people, with our peace-fostering investments. Our Autonomous Trade Measures will open new opportunities. With 80% of Armenia’s exports to the EU market now tariff free. We expect the final adoption of these measures by EU legislators tomorrow - in record time! And finally we are strengthening energy security. So: the 🇪🇺🇦🇲 partnership is moving fast, forward and stronger than ever.
— Ursula von der Leyen (@vonderleyen) September 23, 2026





























