Եգիպտոսում հակակառավարական ելույթների հետեւանքով ցուցարարները բախվել են ոստիկանության հետ: Զոհվել է մի քանի մարդ, վիրավորվել` 300-ը: Բախումներ են գրանցվել ոչ միայն Կահիրեում, այլեւ այլ խոշոր քաղաքներում, մասնավորապես Սուեցում եւ Ալեքսանդրիայում: Այնտեղ հարձակումներ են տեղի ունեցել կառավարական հաստատությունների եւ «Մահմեդական եղբայրներ» իսլամիստական շարժման գրասենյակների վրա:

Գիշերը նախագահ Մոհամեդ Մուրսին Թվիթերում գրել եւ ցուցարարներին կոչ է արել հրաժարվել բռնությունից եւ հարցերը խաղաղ լուծել, հայտնում է «Էխո Մոսկվին»:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Սուեց են  բերվել լրացուցիչ զորքեր:

Ըստ  ստացված տեղեկությունների`հունվարի 25-ին այդ խոշոր նավահանգստային քաղաքում զոհվել է ութ մարդ` այդ թվում՝  մեկ ոստիկան: Մյուս զոհերը վախճանվել էին անկարգությունների ժամանակ` հրազենային վնասվածքներից: 

Չնայած երկրի ներքին լարված իրադրությանը, նախագահ Մուհամեդ Մուրսին այսօր մեկնում է արտասահմանյան այցի: «Ալ Հայաթ» հեռուստաալիքը հաղորդում է, որ պետության ղեկավարն այսօր կմեկնի Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբա` Աֆրիկական միության  գագաթաժողովին մասնակցելու նպատակով։