Հայաստանի կառավարության «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգի» համաձայն նախատեսված է մինչեւ 2013 թ. լուծել երկրաշարժից անօթեւանի կարգավիճակ ունեցող, առ 01.11.2008 թ. Գյումրիի հերթացուցակում հաշվառված ընտանիքների բնակարանային խնդիրները:

Սակայն Գյումրիում բնակարանային ապահովման այդ ծրագրից դուրս են մնացել տասնյակ այն անօթեւան ընտանիքները, որոնք երկրաշարժի պատճառով կորցրել են սեփական տուն եւ ոչ, ասենք, բնակարաններ բազմաբնակարանային շենքերից: Եվ առնվազն տարակուսանք է առաջացնում այն հարցը, թե երբ մարդը տուն է կորցրել, ի՞նչ տարբերություն` այն սեփական տուն է եղել, թե` բազմաբնակարան շենքի բնակարան:

Գյումրիում անլուծելի թվացող բնակարանային նման խնդրի առաջ կանգնած տասնյակ ընտանիքներից մեկն է քաղաքի կենտրոնական հատվածում, վաղուց տեղական իշխանությունների կողմից օտարված տարածքում գտնվող տնակներից մեկում բնակվող, հայոց բանակի երկու երիտասարդ սպաների մայր Ռուզաննա Մխիթարյանի ընտանիքը:

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: